Logo

Ֆյուրին սկսել է նախապատրաստվել Ուսիկի դեմ ռևանշ մենամարտին

18:56 / 14.11.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին սկսել է WBA, WBO և IBF գոտիների տիրակալ, ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի դեմ ռևանշ մենամարտի նախապատրաստությունը:

«Գնչուական արքան վերադառնում է: Մարզական ճամբար Մալթայում: Գնացինք»,- սոցցանցերում տեղադրած լուսանկարի տակ գրել է 36-ամյա բրիտանացի բռնցքամարտիկը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ուսիկը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էր Թայսոն  Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին: 12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհել էին 37-ամյա ուկրաինացուն:

Ալեքսանդր Ուսիկի ու Թայսոն Ֆյուրիի ռևանշ մենամարտը կկայանա դեկտեմբերի 21-ին:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Tyson Fury (@tysonfury)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ