Հանրահայտ BoxRec պորտալը հրապարակել է գերծանր քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը:
Բրիտանացի Թայսոն Ֆյուրին սուպերծանր քաշային կարգի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկին պարտվելուց հետո դուրս է մնացել լավագույն հնգյակից:
36-ամյա Ֆյուրին, որը մինչև ռևանշ մենամարտը զբաղեցնում էր երկրորդ տեղը, այժմ 6-րդն է:
Աղյուսակը գլխավորում է 37-ամյա Ուսիկը: Երկրորդ տեղում «Գնչուների արքայի» հայրենակից Դանիել Դյուբուան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ներկայացուցիչ Ագիտ Կաբայելը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած ռևանշ մենամարտում Ալեքսանդր Ուսիկը 12 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Թայսոն Ֆյուրիին: