Logo

Ֆյուրի – Ուսիկ մենամարտի կազմակերպիչները 121 միլիոնի վնաս են կրել

13:21 / 22.05.2024Բռնցքամարտ
null

Թայսոն Ֆյուրի – Ալեքսանդր Ուսիկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար մենամարտի կազմակերպիչները ֆինանսական կորուստներ են կրել ոչ օրինական հեռարձակումների պատճառով, հայտնում է Daily Mail-ը:

Հեռարձակման իրավունքները նախապես ձեռք էին բերել Sky Sports-ը, TNT Sport-ը և DAZN-ը: Կազմակերպիչ ընկերությունը մոտավորապես կորցրել է 95 միլիոն ֆունտ սթերլինգ (121 միլիոն դոլար):

Ոչ օրինական հեռարձակումների 45 տոկոսը բաժին է հասել Եվրոպային, 25 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկային, իսկ 16 տոկոսը՝ Ասիային: Ընդ որում, ոչ օրինական հեռարձակումներից օգտվել է 20 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ WBA,WBO, IBO, IBF գոտիների տիրակալը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացրած մենամարտում հաղթել էրբրիտանացի Թայսոն  Ֆյուրիին՝ նրանից վերցնելով նաև WBC չեմպիոնական գոտին:

12-ռաունդանոց մենամարտի ավարտից հետո մրցավարները ոչ միաձայն հաղթանակը շնորհել էին 37-ամյա ուկրաինացուն՝ 115-112, 114-113, 113-114: Ուսիկն 9-րդ ռաունդում նոկդաունի էր ենթարկել Ֆյուրիին:

Անպարտելի Ուսիկի համար այդ հաղթանակը 22-րդն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա