Logo

Ֆյուրի. «Թագավորը պետք է վերադարձնի իր գահը»

16:40 / 07.12.2025Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ինստագրամյան էջում գրառում է կատարել` ակնարկելով, որ մտադիր է վերադառնալ ռինգ:

«Թագավորը պետք է վերադարձնի իր գահը։ Կա երկար և միայնակ ճանապարհ, որը միայն ես կարող եմ անցնել, բայց երկար և դժվար մարտերից հետո ինձ անմահություն է սպասում։

Հիսուսը մարտում հաղթել է ավելի քան 2000 տարի առաջ ։ Նրա սուրբ անվան պատվին ես առաջ եմ շարժվում` դեպի 2026 թվական»,- գրել է 37-ամյա Ֆյուրին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ