Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա և անցկացրել մարզում

13:22 / 09.10.2023Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա, որտեղ կանցկացնի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրի հանդիպումը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը նաև մարզում է անցկացրել մրցավայրում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականն աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի հետ հանդիպումը կանցկացնի փետրվարի 11-ին։ Այս թիմերը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին նաև Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ 6-5 հաշվով հաղթել էին պորտուգալացիները։

E ենթախմբի երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Ֆինլանդիան՝ 3։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա