Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ֆինլանդիայի դեմ աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի երկրորդ տուրի հանդիպումից առաջ։
Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կսկսվի ժամը 19։00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության էլիտ ռաունդում պայքարը սկսել էր սեպտեմբերի 15-ին՝ հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվելով Վրաստանին։ Ընտրական E խմբում ընդգրկված է նաև աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը, որն առաջին տուրում 5-1 հաշվով հաղթել է ֆիններին։


