Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը կնախապատրաստվի 2026 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Դեկտեմբերի 20-24-ը Հայաստանի հավաքականը Երևանում կմասնակցի միջազգային ընկերական մրցաշարի, որին կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները:
Հանդիպումների ժամանակացույցը․
• Հայաստան – Մոլդովա, 2025 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 20։00-ին
• Հայաստան – Ղրղզստան, 2025 թվականի դեկտեմբերի 22-ին` ժամը 20։00-ին
• Հայաստան – Վրաստան, 2025 թվականի դեկտեմբերի 24-ին` ժամը 20։00-ին


