FIFA-ն հրապարակել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն առաջադիմել է 11 տեղով և այժմ 20-րդն է ( 1197.87 միավոր), հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում են հետևյալ հավաքականները.
1. Բրազիլիա - 1655.54
2. Պորտուգալիա - 1549.513
3. Իսպանիա - 1530.82
4. Արգենտինա - 1518.65
5. Իրան - 1488.67
6. Մարոկկո - 1468.4
7. Ղազախստան - 1439.09
8. Ռուսաստան - 1409.11
9. Ուկրաինա - 1399.12
10. Ֆրանսիա - 1394.52