Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 9 ամսվա ընդմիջումից հետո կրկին հանդիպում կանցկացնի Երևանում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը սեպտեմբերի 24-ին և 25-ին Ավանի ակադեմիայի մարզադահլիճում ընկերական խաղեր կանցկացնի Մոլդովայի ազգային հավաքականի դեմ:
Խաղերի մուտքն ազատ կլինի, երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 19:00-ին: