Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Պամպլոնայում ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Իսպանիայի թիմի դեմ:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը պարտվեց 2-6 հաշվով: Հայաստանի հավաքականից գոլ խփեցին Արսեն Պետրոսյանն ու Սարգիս Մարգարյանը:
Հավաքականները սեպտեմբերի 21-ին կանցկացնեն ևս մեկ ընկերական խաղ, որը տեղի կունենա Տուդելեում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:


