Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում և կպատրաստվի Ալբանիայի թիմի դեմ Եվրոպայի 2026թ. առաջնության որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան),
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»,
Արթուր Մկրտչյան – «Երևան»,
Սուրեն Ղազարյան - «Երևան»։
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան),
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան),
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան),
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան),
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան),
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»,
Գարեգին Մաշումյան – «Երևան»,
Արթուր Պատատյան – «Երևան»,
Միհրան Դերմենջյան – «Երևան»,
Կարեն Խատուև – «Երևան»,
Աղասի Եղիազարյան – «Երևան»,
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»,
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»։
Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին Երևանում, կմեկնարկի 17:00-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Հավաքականները ևս մեկ հանդիպում կանցկացնեն փետրվարի 5-ին Ալբանիայում։
Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի մեկնարկային երկու խաղում վաստակել է 4 միավոր և Ղազախստանի թիմի հետ գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում ընդգրկված է նաև Դանիայի հավաքականը։