ՀՖՖ TV-ն տեսանյութով ներկայացրել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի պատմական խաղի ամենահուզիչ, ամենադրամատիկ և ամենաերջանիկ պահերը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մարտի 12-ին Երևանում 4-2 հաշվով հաղթել է Ղազախստանի հավաքականին և պատմության մեջ առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր: