Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը (տեսանյութ)

22:16 / 02.03.2023Ֆուտզալ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 3-ին վերջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին (մեկնարկը՝ 19:00-ին):

Հայաստանի հավաքականը խաղին շարունակում է նախապատրաստվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի խաղահրապարակում, որտեղ կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ տնային հանդիպումը: ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի նախախաղային մարզման տեսանյութը:

Ազգային թիմի նորեկներ Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Արսենի Պետրոսյան-Գևորգ Մնացականյան

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խմբային մրցաշարում անցկացրած նախորդ երեք խաղում հաղթել էր և ապահովել իր տեղն էլիտ-ռաունդում: Հայաստանի հավաքականը երրորդ խմբում մեկ անգամ հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինայի թիմին (4-3), երկու անգամ՝ Չեխիային (4-2, 4-1):

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ