Ֆուտզալի Հայաստանի հավաքականը շարունակում է Պորտուգալիայում պատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդի չորրորդ տուրի հանդիպմանը։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը երկրորդ մարզումն է անցկացրել Պովուա-դի-Վարզին քաղաքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականն աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնի հետ հանդիպումը կանցկացնի փետրվարի 11-ին։ Այս թիմերը հոկտեմբերի 6-ին հանդիպել էին նաև Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որտեղ 6-5 հաշվով հաղթել էին պորտուգալացիները։
E ենթախմբի երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականն առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Խմբի առաջատար Պորտուգալիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Ֆինլանդիան՝ 3։
Ֆոտո՝ ՀՖՖ