Logo

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացողների տպավորիչ ցուցանիշները

15:23 / 16.03.2023Ֆուտզալ
null

ԱԱ-2024-ի որակավորման էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը գրանցել է տպավորիչ ցուցանիշներ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը որակավորման խմբային և հիմնական փուլերում տարել է 7 հաղթանակ, խփել 31 գոլ, այս ցուցանիշով զիջում է միայն Իսպանիայի հավաքականին, որի հաշվին կա 35 գնդակ:

Հայաստանի հավաքականը, բացի թիմային ցուցանիշներից, ունի նաև գրանցած անհատական փայլուն արդյունքներ:

Վլադիմիր Սանոսյանը, 7 խաղում խփելով 8 գոլ, գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ռոդրիգինյոն և Արթուր Մելքոնյանը գոլային փոխանցումներով առաջին տեղը բաժանում են Գերմանիայի, Իսպանիայի, Շվեդիայի և Ադրբեջանի հավաքականի ֆուտզալիստների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության էլիտ-ռաունդի վիճակահանությունը կկայանա հուլիսի 5-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա