Logo

Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» պարտվել է որոշիչ խաղում

10:36 / 31.08.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 0-5 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Ֆորցային»:

Հայկական թիմը 3 միավորով A խմբում զբաղեցրել է երրորդ տեղը և դուրս չի եկել հաջորդ փուլ: 9 միավորով խմբում հաղթել է «Ֆորցան», որը դուրս է եկել հաջորդ փուլ:

«Երևանը» միակ հաղթանակը տարել էր երկրորդ տուրում` 3-2 հաշվով առավելության հասնելով Անդորրան ներկայացնող «Էնկամպի» դեմ խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ