Logo

Ֆուտզալի ՉԼ. «Երևանը» հաղթեց երկրորդ տուրում

22:23 / 28.08.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 3-2 հաշվով հաղթեց Անդորրան ներկայացնող «Էնկամպին»:

Հայկական թիմից գոլ խփեցին Կարեն Խուտաևը, Կարեն Մուրադյանը և Աղասի Եղիազարյանը, որը նաև կարմիր քարտ ստացավ:

«Երևանն» A խմբի առաջին տուրում 1-3 հաշվով պարտվել էր «Մուրատա ֆուտզալին»: Վերջին տուրում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի հյուսիսմակեդոնական «Ֆորսան»: Հաղթանակի դեպքում «Երևանը» կարող է դուրս գալ հաջորդ փուլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ