Logo

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ Երևանում

19:00 / 18.12.2023Ֆուտզալ
null

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում: Առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»:

Հիշեցնենք, որ ՉԼ գործող հաղթող «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:

Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ