Logo

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» խոշոր հաշվով պարտություն կրեց

23:08 / 23.08.2023Ֆուտզալ
Երևան-ԱԵԼ Լիմասոլ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» խոշոր հաշվով պարտությամբ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի նախնական փուլում:

Առաջին տուրում երևանյան ակումբը Կիպրոսում մրցեց «ԱԵԼ Լիմասոլի» հետ ու պարտություն կրեց 1-8 հաշվով: «Երևանի» միակ գոլն առաջին խաղակեսում խփեց Էրիկ Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ «Երևանն» ընդգրկված է G խմբում, որտեղ կմրցի նաև շվեյցարական «Միներվայի» (օգոստոսի 24) և Սան Մարինոն ներկայացնող «Ֆիորենտինոյի» (օգոստոսի 26) հետ:

Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա