Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024թ․ աշխարհի առաջնության որակավորման մրցաշարի հիմնական փուլն ավարտեց՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3-2 հաշվով հաղթելով Բոսնիա և Հերցեգովինայի թիմին: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց 10-րդ խաղում անընդմեջ:
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ ռուսական «Ուխտայի» ներկայացուցիչ Արթուր Մելքոնյանը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը ներկայացրել հաղթական հանդիպման լավագույն դրվագները։ Խաղի ընդմիջմանը Հայաստանի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանն ամուսնության առաջարկ էր արել ընկերուհուն:
Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայության