Logo

Ֆուտզալի ԱԱ․ Եզրափակիչում՝ Բրազիլիա - Արգենտինա

10:18 / 04.10.2024Ֆուտզալ
null

Ուզբեկստանում ավարտին մոտեցող ֆուտզալի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականները։

Երկրորդ կիսաեզրափակիչում արգենտինացիները 3-2 հաշվով հաղթել են Ֆրանսիայի հավաքականին։ «Ալբիսելեստեն» հաղթական գոլը խփել է հանդիպման ավարտից 3 րոպե առաջ։

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում բրազիլացիները 3-2 հաշվով ուժեղ էին գտնվել Ուկրաինայի հավաքականից։ Եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը կկայանան հոկտեմբերի 6-ին։

Այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Ղազախստանի հավաքականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ