Բրազիլիայի հավաքականը դարձավ Ուզբեկստանում ընթացող ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը:
Կիսաեզրափակիչում բրազիլացիները 3-2 հաշվով հաղթեցին Ուկրաինայի հավաքականին: Բրազիլիայի հավաքականը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում: Դուբլի հեղինակ դարձավ Դիեգոն, մեկ անգամ էլ ուկրաինացիները գրավեցին սեփական դարպասը:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 3-ին կվիճարկեն Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները:
Հիշեցնենք, որ այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշտպանել Պորտուգալիայի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով սենսացիոն պարտություն էր կրել Ղազախստանի հավաքականից: