Պարագվայցի լեգենդար դարպասապահ Խոսե Լուիս Չիլավերտը քննադատել է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
Բրազիլացին Իսպանիայի հավաքականի դեմ խաղից առաջ արտասվել էր մամուլի ասուլիսի ժամանակ, երբ խոսել էր ռասիզմի մասին:
«Վինիսիուսն առաջինն է, ով վիրավորում և հարձակվում է մրցակիցների վրա: Բավական է քեզ այդպես պահես, ֆուտբոլը տղամարդկանց համար է»,- մամուլի ասուլիսի հեռարձակման տակ գրել է նախկին դարպասապահը:


