Logo

Ֆուտբոլը փոխվո՞ւմ է. Սուպերլիգան հաղթեց դատը

13:22 / 21.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, նշված է Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Լյուքսեմբուրգում կայացած նիստում որոշում է կայացվել, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է:

Դեռևս 2021 թվականին եվրոպական գրանդ ակումբներից 12-ը, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», փորձեցին կազմավորել սեփական մրցաշարը՝ Եվրոպական Սուպերլիգա անվանումով: 

ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ճնշումների ներքո ծրագրերը փլուզվեցին կարճ ժամանակում: Մրցաշարի ստեղծմանն աջակցող ակումբների մեծ մասը հայտարարեց նախագծից դուրս գալու մասին, սակայն «Ռեալն» ու «Բարսելոնան» շարունակեցին պայքարը նախ՝ Մադրիդի դատարաններում, ապա՝ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանում:

Դատարանի որոշմամբ՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: 

Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ