Logo

Ֆուտբոլում գերազանցվել է արտասովոր ռեկորդ, որը կանգուն էր 1965 թվականից

11:38 / 10.12.2023Ֆուտբոլ
null

Սերբիայի Սուպերլիգայի 18-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթել է «Մլադոստին»: Բելգրադցիների համար դա ներքին առաջնությունում 122-րդ անընդմեջ անպարտելի խաղն էր «Ռայկո Միտիչ» ստադիոնում:

Gracenote Sports-ը հայտնում է, որ «Ցրվենա Զվեզդայի» ռեկորդային շարքը սկսվել է 2017 թվականին:

Բելգրադցիները գերազանցել են առաջնության տնային խաղերում համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր Մադրիդի «Ռեալին»: Պրիմերայում «արքայական ակումբն» անպարտելի է եղել 121 անընդմեջ խաղ՝ 1957-ից 1965 թվականների ընթացքում:

Հատկանշական է, որ տնային անպարտելի շարքից սկսած «Ցրվենա Զվեզդան» չեմպիոն է դարձել Սուպերլիգայի 6 անընդմեջ առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա