Logo

«Ֆուտբոլում ամենախելագար մարդը»՝ «Նոայի» մրցակցի մարզական տնօրեն

18:01 / 28.10.2025Ֆուտբոլ
null

«Աբերդինի» մարզական տնօրեն է նշանակվել Լուտց Պֆանենշտիլը, հաղորդում է BBC-ն:

Գերմանացի նախկին դարպասապահը հայտնի է յուրահատուկ կարիերայով ու անսովոր որոշումներով: 2014 թվականին FourFourTwo պարբերականը նրան ճանաչել է «ֆուտբոլի ամենախելագար մարդ»: 2007 թվականին գերմանացին խաղացել է հայկական «Բենտոնիտում»:

Նա հայտարարել է, որ նախորդ 2 տարիներին ուսումնասիրել է «Աբերդինը» և տեղափոխվում է ամուր ենթակառուցվածքներով ու անձնակազմով ակումբ:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում «Նոան» մրցելու է հենց «Աբերդինի» հետ: Շոտլանդիայում կայանալիք խաղը նախատեսված է նոյեմբերի 27-ին:

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ