Logo

«Ֆուտբոլը երկրպագուներինն է. անգամ պատրաստ ենք խաղադաշտ դուրս չգալ». «Շիրակի» հայտարարությունը

17:39 / 02.03.2025Ֆուտբոլ
null

Գյումրիի «Շիրակը» պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղի (1-2) ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պաահանջով բողոքի ակցիա իրականացրած 9 երկրպագուի ձերբակալությանը:

Ակումբը պահանջել է ազատ արձակել երկրպագուներին, ինչպես նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղադաշտ դուրս չգալ, «եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետև խոչընդոտել իրացնելու իր իավունքն ու անհիմն ձերբակալել»: 

«Շիրակը» հայտարարել է, որ հայ երկրպագուների կողքին է. «Քո պայքարն արդար է, իսկ հրաժարականը՝ անխուսափելի»: 

«Շիրակի» հայտարարությունը.

Հիշեցնենք, որ այս տուրում «Շիրակը» կմրցի առաջատար «Նոայի» դեմ: Խաղը կմեկնարկի ժամը 18:30-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա