Logo

«Ֆուտբոլիստները հավատում են հաջողությանը». Հանսի Ֆլիկ

16:35 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ասել է, որ Չեմպիոնների լիգան ամենաբարդ մրցաշարն է, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Չեմպիոնների լիգան հաղթելն ամենաբարդն է, բայց մենք կարող ենք անել դա: Բարդ հանդիպում էր «Բենֆիկայի» դեմ, սակայն լավ է, որ կարողացանք առաջ շարժվել: Սա ամենաբարդ մրցաշարն է, բայց ֆուտբոլիստները հավատում են հաջողությանը, ինչն ամենակարևորն է»,- ասել է գերմանացի մասնագետը: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նվաճել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր, որտեղ կմրցի «Բորուսիա Դորտմունդ» - «Լիլ» զույգի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ