Logo

Ֆուտբոլիստներ, որ ամռանը կարող են հեռանալ «Ռեալից»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
որ ամռանը կարող են հեռանալ Ռեալից - Ֆուտբոլիստներ, որ ամռանը կարող են հեռանալ «Ռեալից»

Մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել միանգամից 6 ֆուտբոլիստներից, որոնց հետ համագործակցության շարունակությունը ղեկավարության շրջանում տնտեսապես աննպատակահարմար է համարվում՝ գրում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Լուկա Յովիչին, Մարսելոյին, Խեսուս Վալյեխոյին, Գարեթ Բեյլին, Իսկոյին ու Էդեն Ազարին: Բելգիացու վերաբերյալ «Արքայական ակումբը» դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Թիմում դեռ հավատում են՝ Ազարը կարող է վերագտնել իր խաղամակարդակը:

Եթե նշված ֆուտբոլիստները հեռանան, «Ռեալը» կխնայի տարեկան զուտ 54 մլն եվրո, որը տրամադրում է որպես աշխատավարձ: Այդպիսով՝ թիմը կարող է իրեն թույլ տալ պայմանագիր կնքել Մբապեի հետ ու երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը Վինիսիուսի հետ:

Ազարն ու Բեյլը յուրաքանչյուր մրցաշրջանում վաստակում են 15 մլն եվրո, Իսկոն ու Մարսելոն՝ 8 մլն եվրո, Յովիչը՝ 5 մլն եվրո, Վալյեխոն՝ 3 մլն եվրո:

Գրեթե կասկած չկա, որ Իսկոն, Մարսելոն ու Բեյլը կհեռանան, քանի որ նրանց պայմանագրերի ժամկետը թիմի հետ լրանում է մրցաշրջանի ավարտին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա