Logo

Ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն դարձել է VBET-ի դեսպան

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.12.2021Լուրեր

«Մանչեսթեր Սիթի» անգլիական ակումբի և Ուկրաինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն դարձել է VBET ընկերության դեսպանը։

24-ամյա ուկրաինացին աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկի խաղացողներից է և Ուկրաինայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը։ «Մանչեսթեր Սիթիի» կազմում նա հաղթել է Անգլիայի Գավաթը և Անգլիայի Սուպեր գավաթը, երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև չորս անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը։

2020/21 մրցաշրջանում նա խաղացել է ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

«Ալեքսանդր Զինչենկոն Ուկրաինայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է։ Նա կկարողանա լավագույնս ներկայացնել մեր ապրանքանիշը։ Մենք հպարտանում ենք այս համագործակցությամբ և կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն չափազանց արգասաբեր լինի և բազմաթիվ վառ զգացողություններ պարգևի մեր երկրպագուներին», – ասում է Ուկրաինայի VBET-ի գործադիր տնօրեն Գեորգի Գիվիշվիլին։

«Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ VBET-ի դեսպանը։ Միասին մենք կզարգացնենք ուկրաինական ֆուտբոլը և Esports-ը։ Վստահ եմ, որ միասին մենք հաջողության կհասնենք թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս»,- մեկնաբանել է Ալեքսանդր Զինչենկոն։

VBET ընկերությունը Ուկրաինայի ազգային հավաքականի և «Վորսկլա», «Ալեքսանդրիա», «Մոնակո» և «Պորտսմութ» ֆուտբոլային ակումբների գործընկերն է և համագործակցում է ամբողջ աշխարհի մարզական այլ թիմերի և կազմակերպությունների հետ։

2021-ին VBET-ը դարձել է Ուկրաինայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի հովանավորը, ինչպես նաև Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի, Ուկրաինայի գավաթի, Ուկրաինայի Սուպերգավաթի և Տափօղակով Հոկեյի Ուկրաինայի ազգային հավաքականի տիտղոսային հովանավորը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա