Բրիտանական Goal.com-ը, հիմնվելով IFFHS-ի տվյալների վրա, կազմել է ֆուտբոլի պատմության մեջ գլխավոր ռմբարկուների թոփ-15-ը:
Գլխավոր ռմբարկուն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է 929 գոլ:
- Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)՝ 929 գոլ
- Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)՝ 855 գոլ
- Պելե (1957-1977)՝ 762 գոլ
- Ռոմարիո (1985-2007)՝ 756 գոլ
- Ֆերենց Պուշկաշ (1943-1966)՝ 725 գոլ
- Յոզեֆ Բիկան (1931-1955)՝ 722 գոլ
- Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան)՝ 669 գոլ
- Ջիմի Ջոնս (1947-1964)՝ 639 գոլ
- Գերդ Մյուլեր (1964-1981)՝ 634 գոլ
- Ջո Բամբրիք (1926-1943)՝ 626 գոլ
- Աբե Լենստրա (1936-1963)՝ 624 գոլ
- Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 գոլ
- Էուսեբիու (1960-1978)՝ 578 գոլ
- Գլեն Ֆերգյուսոն (1987-2011)՝ 563 գոլ
- Զլատան Իբրահիմովիչ (1999-2023)՝ 561 գոլ