«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը ոտքի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
Խորվաթ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղում (1-1) և փոխարինվել է 51-րդ րոպեին:
Գվարդիոլի բուժզննումն ախտորոշել է աջ ոտքի ոլոքի կոտրվածք: Առաջիկա օրերին 23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի:
Նրա ապաքինման ժամկետը դեռ հստակ չէ: Սովորաբար նման վնասվածքների դեպքում վերականգնումը տևում է 3-6 ամիս՝ պայմանավորված վնասվածքի ծանրության աստիճանով:
Գվարդիոլը 2023 թվականի ամռանն է «Լայպցիգից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: 90 միլիոն եվրո արժողությամբ գործարքը պատմության մեջ ամենաթանկն է պաշտպանների շրջանում:


