Logo

Ֆուտբոլի պատմության ամենաաղմկոտ հակամարտությունները (թոփ-10)

15:20 / 18.02.2023Ֆուտբոլ
null

Անգլիական FourFourTwo պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենաաղմկոտ հակամարտությունները ֆուտբոլիստների ու մարզիչների միջև:

Թոփ-10 հակամարտությունները.

1. Արսեն Վենգեր - Ալեքս Ֆերգյուսոն. «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակցության պատճառով մարզիչները հաճախ էին «խայթում» միմյանց մամուլում:

2. Զինեդին Զիդան – Մարկո Մատերացի. իտալացի պաշտպանը ԱԱ-2006-ի եզրափակիչում վիրավորել էր լեգենդար ֆրանսիացուն, որը գլխով հարվածել էր նրա կրծքավանդակին ու հեռացվել խաղադաշտից: 

3. Մաքսի Լոպես - Մաուրո Իկարդի. արգենտինացի ֆուտբոլիստների «թշնամության» պատճառը հայտնի մոդել Վանդա Նարան է, որը Լոպեսից հեռացել էր ու ամուսնացել Իկարդիի հետ: 

4. Ռոյ Քին - Միկ Մաքարտի. սկանդալային ֆուտբոլիստը ԱԱ-2002-ի մեկնարկից առաջ հրապարակավ քննադատել էր գլխավոր մարզիչին ու հեռացվել Իռլանդիայի հավաքականից:  

5. Նիկոլյա Անելկա - Ռայմոն Դոմենեկ. ֆրանսիացի ֆուտբոլիստն ու մարզիչը քննադատել և վիրավորել էին միմյանց, իսկ վերջինս հայտարարել էր, որ Անելկան Ֆրանսիայի հավաքականի ձախողման գլխավոր պատճառն է ԱԱ-2010-ում:

6. Լոթար Մաթեուս - Շտեֆան Էֆենբերգ. Մյունխենի «Բավարիայում» ակումբակիցներ, որոնք ատում էին միմյանց: 

7. Ռոյ Քին - Պատրիկ Վիեյրա. «Մանեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» կիսապաշտպանների հակամարտությունը դաշտի կենտրոնում ամենահիշարժաններից է ԱՊԼ-ի պատմության մեջ: 

8. «Նյուքասլի» երկրպագուներ - ակումբի նախկին նախագահ Մայք Էշլի. վերջինս անդադար քննադատության էր ենթարկվում անգլիական ակումբը վատ ղեկավարելու համար: 

9. Արսեն Վենգեր - Ժոզե Մոուրինյո. այս հակամարտությունը նույնպես հիշարժաններից է, և մարզիչները հաճախ էին «խայթում» միմյանց մամուլում:

10. Կարիմ Բենզեմա - Դիդյե Դեշամ. Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով Կարիմ Բենզեման չէր հրավիրվում Ֆրանսիայի հավաքական: Դիդյե Դեշամի հետ «Ոսկե գնդակի» դափնեկիրը կոնֆլիկտ ունեցավ նաև ԱԱ-2022-ի ժամանակ: Շատերի կարծիքով՝ Բենզեման հասցրել էր ապաքինվել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ ստացած վնասվածքից ու կարող էր մասնակցել ազգային թիմի վճռորոշ խաղերին, սակայն մարզչական շտաբն այլ որոշում էր կայացեց:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ