Logo

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի Մ17 հավաքականը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:31 / 30.10.2022Այլ մրցաշարեր
null

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի Մ17 հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն՝ եզրափակիչում 1-0 հաշվով առավելության հասնելով Կոլումբիայի թիմի նկատմամբ:

Հանդիպման միակ գոլն արձանագրվեց կոլումբացիների կիսապաշտպան Անա Գուզմանի ինքնագոլի արդյունքում:

Իսպանիայի թիմը եզրափակիչ տանող ճանապարհին հաղթել էր Ճապոնիային (2-1) և Գերմանիային (1-0): Կոլումբիան ուժեղ էր գտնվել Տանզանիայից (3-0) և Նիգերիայից (1-0): Երրորդ տեղի համար պայքարում Նիգերիայի թիմը 4-3 հաշվով հաղթել է Գերմանիային:

Մրցաշարի լավագույն ռմբարկուներ են ճանաչվել միանգամից երեք ֆուտբոլիստուհիներ՝ Լինդա Կայսեդոն (Կոլումբիա), Մոմոկո Տանիկավան (Ճապոնիա) և Լորին Բենդերը (Գերմանիա):

Հիշեցնենք, որ կանանց Իսպանիայի Մ17 թիմը հաղթել էր նաև 2018 թվականին: 

Ֆուտբոլի կանանց Մ17 ԱԱ, եզրափակիչ

Կոլումբիա Մ17 (Կ) - Իսպանիա Մ17 (Կ)` 0-1

Անա Գուզման՝ 82 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ