Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկությանը նախապատրաստվելու համար փետրվարի 16-25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հայտացուցակում ընդգրկել է հետևայալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» (Կանադա)
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նատալիա Մինիսսյան - «Լեջենդս» (ԱՄՆ)
Սոֆիա Հարությունյան - «Բրեյքերս» (ԱՄՆ)
Սավաննա Թեյլոր
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Լանս» (Ֆրանսիա)
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)
Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Իգլզ» (ԱՄՆ)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Հուրի Թորոսյան - «Տուդելա» (ԱՄՆ)
Հայաստանի հավաքականը փետրվարի 21-ին ու 25-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կընդունի Լիխտենշտեյնի ու Ղազախստանի հավաքականներին:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 14:30-ին: