Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին կանցկացնի 2023թ. առաջին ընկերական հանդիպումը՝ Երևանում մրցելով Լիտվայի թիմի հետ:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է հավաքականի նախախաղային մարզման տեսանյութը և զրուցել թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանի, նորեկներ Սոֆինե Կևորկյանի, Լարա Կազանչյանի և Նատաշա Ժամգոչյանի հետ:
Հայաստան - Լիտվա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին: