Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Տիրանայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ: Ալբանիա - Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում ոչ-ոքի (2-2) էր խաղացել Կոսովոյի հետ:


