Միլանի «Ինտերի» ինստագրամյան էջը հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային տերմինները ներկայացնում է չորս լեզվով:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն արտասանում է «հորիզոնական դարպասաձող», «գնդակ», «11-մետրանոց», «անկյունային հարված», «խաղից դուրս վիճակ» տերմինները:


