UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատմել է առաջիկա ծրագրերի մասին։ 35-ամյա իռլանդացի մարտիկը նշել է, որ ցանկանում է երկու մենամարտ անցկացնել 2024 թվականին և դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։
«Կա ինչ-որ բան անելու հնարավորություն, բայց ոչ հիմա։ Հուսով եմ՝ կստանամ մենամարտի օրվա ամրագրումը։ Ցանկանում եմ երկու մենամարտ անցկացնել մինչև տարեվերջ։ Սակայն ինձ համար օկտագոնում կարիերայի ավարտը դեռ շատ հեռու է»,- Championship Rounds-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քոնոր Մաքգրեգորը հուլիսի 29-ին Լաս Վեգասում մենամարտելու է ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ։ Իռլանդացին նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։
Մաքգրեգորը MMA-ում անցկացրել է 28 մենամարտ ու տարել 22 հաղթանակ։


