Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Բեն Ֆոսթերը կարծիք է հայտնել «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի մասին:
«3 տարի շարունակ Վան Դեյկն աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն էր: Հետո նա ծանր վնասվածք ստացավ, և մինչև հիմա պայքարում է դրա դեմ:
Իր հնարավորությունների գագաթնակետի պահին Վիրջիլը լավագույն պաշտպանն է, որ երբևէ ապրել է այս աշխարհում: Իսկապես հավատում եմ դրան: Երբ «Լիվերպուլը» հաղթում էր Չեմպիոնների լիգան ու ԱՊԼ-ն, Վան Դեյկը համար 1-ն էր:
Պարզապես մարդիկ կարճ հիշողություն ունեն: Խաչաձև կապանների վնասվածքը Վիրջիլին զրկեց նախկին արագությունից»,- իր պոդկաստում ասել է անգլիացին: