Դյուսելդորֆի «Ֆորտունան» Գերմանիայի Բունդեսլիգայի անցումային առաջին խաղում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Բոխումին»:
Գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպաններ Ֆելիքս Կլաուսը, Յանիկ Էնգելհարդտը, «Բոխումից» սեփական դարպասն էլ գրավեց գերմանացի հարձակվող Ֆիլիպ Հոֆմանը:
Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 27-ին «Ֆորտունայի» ստադիոնում: Դիմակայության հաղթողը հաջորդ մրցաշրջանում կխաղա Բունդեսլիգայում:
Հիշեցնենք, որ «Բոխումը» Բունդեսլիգայում գրավել էր 16-րդ տեղը, իսկ «Ֆորտունան» երկրորդ Բունդեսլիգայում եզրափակել էր լավագույն եռյակը:
Գերմանիայի Բունդեսլիգա, անցումային փլեյ-օֆֆ, առաջին խաղ
«Բոխում» - «Ֆորտունա Դյուսելդորֆ»՝ 0-3
Ֆիլիպ Հոֆման, 13 (ինքնագոլ), Ֆելիքս Կլաուս, 64, Յանիկ Էնգելհարդտ, 72