Աշխարհի քառակի չեմպիոն, «Ռեդ Բուլի» պիլոտ Մաքս Ֆերստապենը հաղթեց Ֆորմուլա 1-ի Կատարի Գրան պրիի գլխավոր մրցարշավը:
Դոհայի մրցուղում երկրորդը եզրագիծը հատեց Օսկար Պիաստրին («Մաքլարեն»), երրորդը` Կառլոս Սայնսը («Ուիլյամս»)։
«Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսը զբաղեցրեց միայն չորրորդ տեղը։
Նորիսը 408 միավորով ընդհանուր հաշվարկում շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, Ֆերստապենը 396 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Երրորդ տեղ նահանջած Պիաստրին ունի 392 միավոր։
Կոնստրուկտորների գավաթում չեմպիոնությունը վաղուց ապահոված «Մաքլարենը» միավորների քանակը հասցրեց 800-ի, «Մերսեդեսը» վաստակել է 459, «Ռեդ Բուլը»` 426 միավոր։
2025 թվականի վերջին Գրան պրին կկայանա Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 7-ին Աբու Դաբիի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


