Logo

Ֆորմուլա-1-ը 2026-ից կանցկացվի նաև Մադրիդում

19:25 / 23.01.2024Ֆորմուլա 1
null

Ֆորմուլա-1-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2026 թվականին Իսպանիայի Գրան-պրին կայանալու է Մադրիդում: Պայմանագիրը ստորագրվել է մինչև 2035 թվականը:

5.47 կմ երկարությամբ մրցատարածքում կլինի 20 շրջադարձ, իսկ մեկ շրջանը արշավորդները կանցնեն միջինում 1 րոպե 32 վայրկյանում: 1991 թվականից Իսպանիայի Գրան-պրին անցկացվում է Բարսելոնայում:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի վերջին 3 առաջնություններում չեմպիոն է դարձել հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ