Logo

Ֆորմուլա 1. Ռասելը՝ Սինգապուրի Գրան պրիի որակավորման մրցարշավի հաղթող

23:15 / 04.10.2025Ֆորմուլա 1
null

Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթեց Սինգապուրի Գրան պրիի որակավորման մրցարշավը:

Ռասելը գրանցեց 1:29.158 արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը: Եռյակը եզրափակեց բրիտանական «Մաքլարենից» Օսկար Պիաստրին:

Որակավորման մրցարշավը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր: Գլխավոր մրցարշավը կկայանա հոկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 16:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ով:

Ֆորմուլա-1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ