Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթեց Ֆորմուլա-1-ի Մեծ Բրիտանիայի Գրան պրիի որակավորման փուլում:
Երկրորդ տեղը գրավեց Ռասելի թիմակից և հայրենակից Լյուիս Հեմիլթոնը, լավագույն եռյակն էլ եզրափակեց ևս մեկ բրիտանացի՝ «Մաքլարենից» Լանդո Նորիսը:
Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը գրավեց չորրորդ տեղը:
Մեծ Բրիտանիայի Գրան պրիի գլխավոր մրցարշավը տեղի կունենա հուլիսի 7-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում: