Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը Ֆորմուլա-1-ի Ավստրիայի Գրան պրիի սպրինտի որակավորման փուլում գրավեց առաջին տեղը:
Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեցին բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչներ Լանդո Նորիսն ու Օսկար Պիաստրին:
Սպրինտի եզրափակիչը կանցկացվի հունիսի 29-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:
Ավստրիայի Գրան պրիի որակավորման փուլը տեղի կունենա հունիսի 29-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Գլխավոր մրցարշավն էլ կկայանա հունիսի 30-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Բոլոր մրցարշավները կլինեն Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: