Logo

Ֆորմուլա-1. Մաքս Ֆերստապենի հերթական, ռեկորդային հաղթանակը

19:23 / 03.09.2023Ֆորմուլա 1
null

Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթեց Մոնցայի մրցուղում անցկացված Իտալիայի Գրան պրին՝ սահմանելով հերթական ռեկորդը: Ֆորմուլա-1-ի Գրան պրիներում սա 25-ամյա ավտոարշավորդի 10-րդ անընդմեջ հաղթանակն էր:

Անընդմեջ հաղթանակների քանակով աշխարհի կրկնակի չեմպիոնը գերազանցեց աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստյան Ֆետելին ու իտալացի Ալբերտո Ասկարիին, որոնք 9 անընդմեջ հաղթանակ էին տարել Ֆորմուլա-1-ի Գրան պրիներում:

Իտալիայի Գրան պրիում երկրորդ տեղը զբաղեցրեց Ֆերստապենի թիմակից Սերխիո Պերեսը, երրորդը Կառլոս Սայնսն էր «Ֆերարիից»:

Ֆորմուլա-1, Իտալիայի Գրան պրի, մրցարշավ

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») — 53 շրջան
2. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +6.802
3. Կառլոս Սայնս («Ֆերարի») +11.082
4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +11.508
5. Ջորջ Ռասել («Մերսեդես») +18.294
6. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +38.903
7. Ալեքսանդր Ալբոն («Ուիլյամս») +45.080
8. Լանդո Նորիս («Մաքլարեն») +45.212
9. Ֆեռնանդո Ալոնսո («Ասթոն Մարտին») +46.370
10. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո») +1:04.764
11. Օսկար Պիաստրի («Մաքլարեն») +1:10.573
12. Լոգան Սարջենթ («Ուիլյամս») +1:11.480
13. Լիամ Լոուսոն («Ալֆա Տաուրի») +1:11.772
14. Գուանյույ Չժոու («Ալֆա Ռոմեո») +1:21.387
15. Լենս Սթրոլ («Ասթոն Մարտին») +1:23.016
16. Պյեր Գասլի («Ալպին») +1:23.017
17. Նիկո Հյուլկենբերգ («Հաաս») +1 շրջան
18. Քևին Մագնուսեն («Հաաս») +1 շրջան

Պայքարից դուրս մնացին՝ Էստեբան Օկոն («Ալպին»), Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի»):

Ընդհանուր հաշվարկում Մաքս Ֆերստապենն իր թիմակից Սերխիո Պերեսին գերազանցում է արդեն 145 միավորով, Ֆեռնանդո Ալոնսոն երրորդն է, իսպանացուն ընդամենը 6 միավորով է զիջում Լյուիս Հեմիլթոնը, որը չորրորդն է: 

Թիմային պայքարում «Ռեդ Բուլը» երկրորդ տեղում գտնվող «Մերսեդեսին» գերազանցում է 310 միավորով, «Ֆերարին» 228 միավորով երրորդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա