Գերմանական «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթել է Ֆորմուլա 1-ի Լաս Վեգասի Գրան պրիի որակավորման փուլը։
Երկրորդ տեղը գրավել է իտալական «Սկուդերիա Ֆերարիից» իսպանացի Կառլոս Սայնսը, իսկ եռյակը եզրափակել է ֆրանսիական «Ալպինից» Պիեռ Գասլին։ Նախորդ երեք տարիների անփոփոխ չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գրանցել է 5-րդ արդյունքը։
Լաս Վեգասի Գրան պրիին կայանալու է նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով մեկնարկելու է 10:00-ին, լինելու է Fast Sports-ի ուղիղ եթերում։