Բրիտանական «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդո հաղթել է Ֆորմուլա 1-ի Մեքսիկայի Գրան պրիի որակավորման մրցարշավը: Բրիտանացին գրանցել է 1:15.586 արդյունք:
Երկրորդ տեղն է զբաղեցրել «Ֆերարիից» Շառլ Լեկլերը, լավագույն եռյակն էլ եզրափակել է նրա տիտղոսակիր թիմակից Լյուիս Հեմիլթոնը:
Գործող չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 5-րդն է:
What a Qualifying! 😇
— Formula 1 (@F1) October 25, 2025
Lando Norris secures pole position, with the Ferraris of Charles Leclerc and Lewis Hamilton behind him on the grid 👀#F1 #MexicoGP pic.twitter.com/G66l8Oh614
A mighty impressive lap from Lando 🙌
— Formula 1 (@F1) October 26, 2025
The @pirellisport Pole Position in Mexico goes to the Briton in his papaya McLaren! 💨🇲🇽#F1 #MexicoGP pic.twitter.com/Wl6gWVfMCg
Մեքսիկայի Գրան պրիի գլխավոր մրցարշավը ժամը 23:55-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 1»-ով:
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


