«Մաքլարենի» պիլոտ Լանդո Նորիսը հաղթել է Ֆորմուլա 1-ի Մեքսիկայի Գրան պրին։
Մեխիկոյի մրցուղում երկրորդը եզրագիծը հատել է Շառլ Լեկլերը («Ֆերարի»), իսկ երրորդը` նախորդ չորս տարիների չեմպիոն Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»)։
Հաղթանակի շնորհիվ Նորիսը միավորների քանակը հասցրել է 357-ի` գլխավորելով ընդհանուր հաշվարկը։ 356 միավորով երկրորդ տեղ է նահանջել «Մաքլարենում» նրա թիմակից Օսկար Պիաստրին, որը Մեխիկոյում եղել է միայն 5-րդը։ Առաջատար եռյակը 321 միավորով եզրափակում է Ֆերստապենը։
Կոնստրուկտորների գավաթի մրցաշարային աղյուսակը 713 միավորով գլխավորում է «Մաքլարենը»։ Բրիտանական թիմն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Ֆերարին» 356 միավորով բարձրացել է երկրորդ տեղ, «Մերսեդեսն» ունի 355, իսկ «Ռեդ Բուլը»` 346 միավոր։
Ֆորմուլա 1-ի հաջորդ Գրան պրին կկայանա նոյեմբերի 9-ին Բրազիլիայում` Սան Պաուլոյի մրցուղում։
Ֆորմուլա 1-ի մրցարշավները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցարշավները հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։

